Փաշինյանն ասաց, որ Հայաստանում աննախադեպ առողջապահական համակարգ է ներդնում. զինվորների մարմինների սկանդալը դրա՞ արդյունքն է

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանների ականատես եղանք: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով զոհված զինծառայողների մարմինների վերաբերյալ միջադեպի մասին:

Ապա կառավարության ղեկավարը դիմեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին՝ ցանկանալով իմանալ, թե ոլորտում ինչ է արվել առհասարակ այս ընթացքում և ինչ է արվելու:

Անահիտ Ավանեսյանը, ով ակնհայտ պատրաստվել էր այս հարցին, սկսեց պարտաճանաչ աշակերտի նման, դողացող ձայնով ընթերցել, թե ինչ է արվել ոլորտում, որքան սառնարան է կառուցվել և այլն:

Ավանեսյանի խոսքից հետո Փաշինյանն ասաց, որ համակարգ բյուջեն 2019 թվականին 2018 թվականի հետ համեմատած ավելացել է 32 տոկոսով, 2020 թվականին՝ 63 տոկոսով.  «Այս ամենի արդյունքում ունեցանք այն տեսարանը, որն ունենք: Որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է:

Հայաստանում այդպիսի համակարգ ընդհանրապես չի եղել 2018 թվականից առաջ: Մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: