«Lamborghini-ն չի վաճառվում». 11,5 միլիարդ դոլարի առաջարկը կփոխի՞ որոշումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Quantum Group ներդրումային ընկերությունը ոչ միայն առաջարկում է 9, 1 միլիարդ դոլար Lamborghini ընկերության համար, այլ նաեւ պատրաստ է բարձրացնել գնման մասին նախնական առաջարկը․ այժմ իտալական բրենդը պատրաստ են ձեռք բերել 11,5 միլիարդ դոլարով։
Quantum Group շվեյցարական ընկերությունը չի հրաժարվում Lamborghini-ն ձեռքբերելու փորձերից։ VW Group գերմանական կոնցեռնը, որի կազմում է իտալական ընկերությունը, հրաժարվում է վաճառել այն 7,5 միլիարդ եվրոյով (9.1 միլիարդ դոլար)՝ հայտարարելով, որ «Lamborghini-ն չի վաճառվում»։

ա
Այժմ ներդրումային ընկերությունը բարձրացրել է իր նախնական առաջարկը 2 միլիարդ եվրոյով։ Լրացուցիչ գումարը նախատեսված էր անհրաժեշտ ներդրումներն ու աշխատեղերն ապահովելու համար։

ա
«Մենք դեռեւս չգիտենք՝ արդյոք Quantum-ը բավարար չափով է պատրաստակամ բարձրացնել դրույքը շուրջ 26 տոկոսով, որպեսզի գերմանական ավտոարտադրողն ավելի մեծ պատրաստակամությամբ համաձայնվի վաճառել իտալական մակնիշը»մ-ասել է գերմանական կոնցեռնի ներկայացուցիչը։

Ներդրումային ընկերության առաջարկը ներառում է ոչ միայն Lamborghini բրենդի եւ Իտալիայում՝ Սենթ Ագաթեում դրա ձեռնարկության գնումը, այլ նաեւ ավտոսպորտի գծով դրա թիմի ձեռքբերումը։ Quantum-ը նաեւ ցանկացել է ստանալ հնգամյա համաձայնություն իտարական բրենդի մատակարարների հետ եւ ստեղծել մարտկոցների արտադրության կենտրոն Audi-ի հետ միասին։

ա