Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ապարանի ՔՊ գրասենյակ, որտեղ մի շարք հայտարարություններ է արել, մասնավորապես խոսել է նախկին նախագահների մասին՝ հավելելով․ «Նախընտրական բանավեճի ժամանակ նախկին նախագահները ստիպված են լինելու պատասխանել որոշ հարցադրումների»։
«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանին և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճին: Դրա ժամանակ ամենալավը կերևա, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել: Կգա՛ք դեմ-դիմաց կկանգնենք և կխոսանք»,- հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments