Կոնկրետ քարոզչություն է տարվում, որ բանակ չունենք, որ դիմադրենք, ու ստիպված թշնամու «խաթրով» ենք գնում

Մանրամասներ

1

«Հրապարակի» զրուցակից զինվորականը վստահ է, որ երկրի իշխանությունը կարող է դրսում եւ Հայաստանում ապրող հայ մեծահարուստների օժանդակությամբ շատ արագ լուծել սպառազինության հարցը, իսկ օլիգարխները ոչ թե Աննա Հակոբյանի հիմնադրամներին մեծ գումարներ մուծեն, այլ՝ բանակին: Միակ խոչընդոտն այն է, որ այս իշխանությանն այլեւս ոչ ոք փող չի վստահի՝ տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի յուրացումը ՀՀ կառավարության կողմից։ 

Բանակի նկատմամբ այդ քարոզչությունն իշխանական շրջանակների կողմից տարվում է, որպեսզի արդարացնեն իրենց կողմից նոր պայմանագրերի ստորագրումը, որոնց հիման վրա Ադրբեջանին տարածքներ են տրվելու նաեւ ՀՀ տարածքից:

Մոտիվացիան այն է, թե տեսեք՝ բանակ չունենք, որ դիմադրենք, թշնամու մուտքը կասեցնենք, մենք էլ ստիպված գնում ենք թշնամու «խաթրով». մի քիչ՝ այստեղից, մի քիչ՝ այնտեղից տալիս ենք «փլատակ», «ամայի», «անմարդաբնակ» հողատարածքներ, որոնք «մերը չեն եղել»…

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում