Ջենիֆեր Լոպեսին հիմա էլ նկատել են նախկին ամուսնու` Մարք Էնթոնիի հետ ճաշելիս. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանդիպել է նախկին ամուսնու և երեխաների հոր՝ երաժիշտ Մարք Էնթոնիի հետ, հայտնում են Թերթ.am-ը և բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Լոպեսը նախկին ամուսնու հետ հանդիպել է հանգստյան օրերընախկին փեսացուի` Բեն Աֆլեքի հետ անցկացնելուց հետո։

ա

Նախկին ամուսիններին նկատել են Մայամիի ռեստորաններից մեկում ճաշելիս այն բանից հետո, երբ երգչուհուն նկատել էին մարզասրահ այցելելիս։ 51-ամյա Լոպեսը և 52-ամյա երաժիշտն ամուսնացած են եղել 2004-ից 2014 թվականներին և ունեն երկու զավակ՝ 13-ամյա զույգեր Էմման և Մաքսը։

ա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Լոպեսն Աֆլեքի հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Մոնտանա նահանգում գտնվող շքեղ լեռնադահուկային հանգստավայր։ Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը:
ա
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։

ա