Ձեր զորքերով կանգնեք ձեր երկրի սահմանները պաշտպանեք․ Չեք ուզում, կարող եք անդամակցել ՆԱՏՕ-ին

Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու, նորից Պուտինի՞ն եք զանգելու

1

Փաշինյանն Ադրբեջանին ու միջազգային հանրությանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար սահմանային գծում «հայելային» սկզբունքով հետ նահանջել եւ տեղակայել միջազգային դիտորդներ։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ Ստանիսլավ Տարասովը, բնականաբար, չլուսաբանեց, թե որոնք են Ռուսաստանի ծրագրերը։ Միայն ասաց․ «Կարծում եմ՝ Ռուսաստանը Փաշինյանից իր ծրագրերի հարցում որեւէ գաղտնիք չունի։ Այլ հարց է, թե նա ինչ է անում ու ինչու է անում։ Ես չգիտեմ, թե ինչու է մի կողմից սահմանային հարցերի շուրջ փակ բանակցություններ վարում ՌԴ-ի հետ, մյուս կողմից այստեղ միջազգային խաղաղապահներ հրավիրում։ Ինչպե՞ս սա հասկանալ»։

Գուցե այն պատճառո՞վ, որ ՀԱՊԿ-ն Սյունիքում 300 ադրբեջանցիների ներխուժմանը չարձագանքեց։ Ստանիսլավ Տարասովի պատասխանը․ «Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու, նորից Պուտինի՞ն եք զանգելու»։ Բայց չէ՞ որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հենց այն մասին է, որ եթե ոչ 300 ոչխար, այլ 300 ադրբեջանցի ներխուժում են պայմանագրի անդամ երկրի ինքնիշխան տարածք, ապա ՀԱՊԿ անդամ երկրները դա դիտարկում են որպես ընդհանուր ագրեսիա։ Սա այլեւս Արցախ չէ, Հայաստան է։ 

Տարասովի մեկնաբանությունն այլ է․ «ՀԱՊԿ պայմանագրի էությունն այն է, որ ձեր զորքերը կանգնում են ձեր ազգային սահմանների երկայնքով եւ պաշտպանում են ձեր երկիրը։ Չեք ուզում, կարող եք անդամակցել ՆԱՏՕ-ին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում