ՄԱԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել խուսափել սահմանային լարվածությունը սրող գործողություններից

Հայտարարություն

ա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր ամենօրյա ճեպազրույցում մայիսի 27-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ասվում է Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրության մեջ:

«Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»,- հավելել է պաշտոնյան: