Խորհրդարանում իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ինքն իրավունք չունի ապրելու Հայաստանում. «Կա արդյո՞ք ՀՀ-ում որևիցե մեկը, որ մեկ այլ քաղաքացուն իրավունք վերապահի ապրել, կամ՝ ոչ: Այս մասին հայտնում է analitik.am-ը:
Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ, դո՞ւք եք որոշելու ժողովուրդն ինչ է ընտրելու: Թե ձեռքներդ մի երկու կոպեկ փող է ընկել, էն էլ մեր փողերը, ու որոշել եք այդ փողերով մեզ ևս մեկ անգամ ստորացնել»:
Պատգամավորը հավաստիացրեց, որ շարունակելու է ապրել ու քայլել Հայաստանում, քանի որ սա իր երկիրն է:
0Comments