Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ընդունակ չեն ՀՀ-ին անհրաժեշտ պաշտպանություն բերել. Արման Բաբաջանյան

Մանրամասներ

ա

Մենք ակնհայտորեն ամեն օր ավելի ու ավելի հավաստիանում ենք, որ Ռուսաստանը իր ռազմավարական դաշնակցի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարում Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով։ Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Բաբաջանյանը նաև նշեց, որ իրական քաղաքականությունը մենք չենք կարող հաշվի չառնել։

«Կա արդեն պատասխան Ռուսատատնից, որ եթե կողմերը հակամարտության դիմեն, ուրեմն ռուսները պատրաստ են մեզ աջակցել և այդ պատրաստակամությունը սահմանփակվում է բացառապես դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացով, ինչը մեր խնդրանքի առարկան չի եղել, կամ այդ մեր փոխօգնության պայմանագրի դրույթների մաս չէ։

Մինչդեռ մենք անարձագանք ենք թողել հաջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության շատ այլ երկրների արձագանքներ, որը կուզեի քննարկեինք, գուցե այդ ուղղությամբ՝ ինչ հնարավորություններ ունի Հայաստսնը, որովհետև ըստ էության Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը իրենց պատասխանը արդեն տվել են։

Նրանք ընդունակ չեն ՀՀ-ին անհրաժեշտ պաշտպանություն բերել և մենք պիտի գործուն քայլեր ձեռնարկենք։ Խոսքը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Կանադայի ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններին է առնչվող, որոնք ՀՀ-ին աջակցող բնություն ունեն և դրանք պետք է գնահատել հենց այդ համատեքստում»,- ասաց Բաբաջանյանը։