Իրանը կշարունակի Վիեննայում անցկացվող բանակցությունները, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. Ռոհանի

Մանրամասներ

ա

Իրանը կշարունակի բանակցությունները 2015 թվականին կնքված միջուկային գործարքի վերականգնման հարցում, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Հասան Ռոհանին:

Ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերով խորհրդաժողովի ժամանակ՝ Ռոհանին նշել է, որ Իրանը կշարունակի բանակցություններ վարել Վիեննայում, քանի դեռ վերջնական գործարք չի կնքվել:

Ռոհանին հավելել է, որ Վիեննայում կայացած բանակցությունների վերջին փուլի արդյունքներով՝ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն:

Կարևորելով Իրանի հաղթանակը տնտեսական պատերազմում՝ նախագահը հայտարարել է, որ Իրանի արդյունաբերական արտադրանքների աճը հուշում է, որ ԱՄՆ-ի՝ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ էր: Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ն ինքն է ընդունել իր քաղաքականության տապալումը: