Որոշել եմ չառաջադրվել արտահերթ ընտրություններին. Սասուն Միքայելյանը հայտնել է պատճառը. VIDEO

Մանրամասներ

ա

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել արտահերթ ընտրություններում։

Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է.

«Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակը էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։

Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտության երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։

Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձեւավորելու ընդունելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։

Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցման համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։

Նման եւ այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու կոչմանը»։