Շքեղ ու յուրահատուկ. Միլա Կունիսն ու Էշթոն Քութչերը ներկայացրել են 5 տարում կառուցված իրենց առանձնատունը. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը՝ Միլա Կունիսը և Էշթոն Քութչերը, ամերիկյան Architectural Digest ամսագրի համար իրականացված ֆոտոշարքում ներկայացրել են Լոս Անջելեսում գտնվող իրենց առանձնատունը։ 

Զույգին 5 տարի է պահանջվել Բևեռլի Հիլզում 2.4 հեկտար մակերեսով ագարակում առանձնատունը կառուցելու համար, որն անվանել են «Կուկու ֆերմա» (KuKu Farms)։  Կունիսը և Քութչերը խոստովանել են, որ կորոնավիրուսի ֆոնին հայտարարված կարանտինի ժամանակ ագարակի հողատարածքում նույնիսկ աճեցրել և հավաքել են իրենց սեփական եգիպտացորենի բերքը։

«Մենք ցանկանում էինք հին ամբար հիշեցնող առանձնատուն․ մի բան, որը տեսնելիս տպավորություն կստեղծվեր, թե տասնամյակների պատմություն ունի։ Բայց նաև ցանկանում էինք, որ այն ժամանակակից տարրեր ունենա»,- ամսագրին հատնել է Քութչերը։

Նշվում է, որ զույգի առանձնատան դիզայնով զբաղվել է  Backen & Gillam Architects ընկերության գլխավոր ճարտարապետ Հովարդ Բեքենը։

Ընդարձակ առանձնատան կողքին գտնվում են նաև հյուրատուն և խորոված պատրաստելու համար նախատեսված տաղավար։ Առանձնատանը ժամանակակից երանգ է հաղորդում ավելի քան 3 մետր բարձրությամբ բյուրեղյա ջահը։

ա

ա

ա

ա

ա

ա

ա

ա