Նաիրա Զոհրաբյանը դուրս կմնա. ԲՀԿ-ի ցուցակում որոշակիություն է մտցվել

Մանրամասներ

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ-ում անտեղյակություն է՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկի հետ չի քննարկում ընտրացուցակի հարցը։ Հրապարակումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, ի պատասխան մեզ՝ հրապարակեց ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան եւ Իվետա Տոնոյան։

Եվ քանի որ արդեն ժամանակն է, որ անձնագրայիններից տեղեկանքներ վերցնեն՝ քաղաքացիության եւ բնակության հետ կապված, տեղեկացանք նաեւ, որ ԲՀԿ առաջնորդը ոմանց փոխանցել է՝ տեղեկանքներ վերցրեք ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ։ Խոսքը Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի, երիտթեւի որոշ անդամների՝ նախագահ Աշոտ Անդրեասյանի մասին է։

Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանը կարծես հայտնվել է լուսանցքում եւ հնարավոր է չընդգրկվի ցուցակում, մինչդեռ նախորդ՝ 2018-ի ընտրություններում նա ԲՀԿ ցուցակի առաջին կինն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում