«Սադախլոյում» կանխվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը Հայաստանից Վրաստան

Մանրամասներ

ա

Վրաստանում կանխվել է մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով:

Ինչպես analitik.am-ի փոխանցմամբ հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆիննախարարության Հարկային ծառայությանը, անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):