Սկսվել է ադրբեջանական զորքերի դուրսբերումը Սյունիքում զավթված բոլոր ուղղություններից

Շուրջ 5 օր տևած բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար

1

Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Դրանք բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով սկսվել է ադրբեջանական զորքերի դուրսբերումը բոլոր ուղղություններից։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից։