Նիկոլ Փաշինյանին աթոռից հանելը մի քանի ժամվա գործ է․ Արթուր Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը լավագույն ստախոսն էր, որը եկավ իշխանության և մինչև հիմա իշխանության է

ա

Շատերս գուժում էինք, որ այս ամեն ինչն այս ավարտն է ունենալու, սակայն մի անակնկալ կար, ես չգիտեի, որ մեր գեներալներն այսքան ապիկար, տհաս և, երբեմն, նույնիսկ սրիկաներ են: Իմ մոտ այդ պատրանքը կար, որ կա գեներալիտետ, որ վերջին պահին, կլինեն անձինք, որոնք իրավիճակը կկարողանային փրկել. Թերթ.am-ի փոխանցմամբ՝ այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ խնդիրների արմատը նրանում է, որ երեսուն տարի շարունակ, մեր պետությունում պատրանքներ են ստեղծվել, որոնց հիման վրա առաջացել են ֆեյք գեներալներ, քաղաքական գործիչներ և ֆեյք քաղաքականություն: Ըստ նրա՝ թե՛ արևմտամետները, և թե՛ ռուսամետները ֆեյք թեզեր էին առաջ տանում, և ստացվեց այնպես, որ Հայաստանում հայամետ քաղաքականություն չստեղծվեց, որովհետև դեռ Արցախյան պատերազմից հետո տեղեկատվական քաղաքականությունը հիմնված էր ստի վրա։

«Տրամաբանական և օրինաչափ էր, որ ստի վրա կառուցված ղեկավարը պետք է լինի ամենալավ ստախոսը, չկար ուրիշ տարբերակ, Նիկոլ Փաշինյանը լավագույն ստախոսն էր և եկավ իշխանության և մինչև հիմա իշխանությունում է: Սակայն ես հակված չեմ գերագնահատել իր՝ աթոռին գտնվելու գործը, նրան աթոռից հանելը մի քանի ժամվա գործ է: Ես մի քանի օրում Նիկոլի հարցը լուծող եմ, բայց հետո, հետոին տե՞ր ենք»,– ասաց նա:

Հարցին, թե նոյեմբերի 9-ից հետո ի՞նչ պետք է անի հայկական պետականությունը, Արթուր Դանիելյանը պատասխանեց, որ դեռևս 2019 թվականին, «Ադեկվադ» միաբանության համաժողովին, երբ հարց է եղել թե ո՞վ է պետք է լինի մեր ընդդիմության հնարավոր առաջնորդը, ինչքը պատասխանել է, որ այդ մարդը Միքայել Մինասյանն է։

«Ինձ համար պարզ է, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները պայմանավորված են տարանցիկ ենթակառուցվածքներով՝ լինի դա թուրք-ադրբեջանական, բրիտանաիսրայելական, իրանական, թե ռուսական: Ինձ համար ակներև էր, որ այս խաչմերուկում, մեր գերակայության կամ ապագայի գրավականը, ոչ թե բանակն է լինելու, այլ դիվանագիտական ունակությունները, այս բախվող շահերի մեջ փորձել համադրություններ գտնել և այդ համադրությունների հիման վրա բալանսավորել մեր գոյությունը: Ինձ համար ակնհայտ էր, որ Միքայել Մինասյանն այն մարդն է, որ կարող է անել: Այլ մարդ այս պահին, չկա, որ կկարողանա այդ բալանսը կառուցել, դրա համար, որ ասում եմ՝ Նիկոլի հարցը լուծեցինք, հետո՞, ուզում եմ լսել, որ հետո Միքայել Մինասյանը կգա կասի, որ ես կբալանսավորեմ Հայաստանում Չինաստան-Իրան շահերը, այսինչ քայլերով կբալանսավորեմ Արևմուտքի շահերը, այսինչ քայլերով կզսպեմ թուրք-ադրբեջանական աճող ախորժակները և չորրորդ-հինգերորդ քայլով կփորձեմ վերականգնել հայ -ռուսական հարաբերություները»,– ասաց նա: