Պուտին-Էրդողան մեղրամիսն ավարտվում է. Էրդողանը նախընտրեց Բայդենին

Իրավիճակ

ա

Միջազգային լրահոսում հանդիպում ենք հետևյալ հրապարակմանը .

«Թուրքիայում հանգել են «մեղրամսի» ավարտի վերաբերյալ»: Թուրքիայում ա­վարտ­վեց Ռուսաստանի հետ սերտ գործակցության ժամանա­կահատվածը և մեծացել է Արևմուտքի հետ ալյանսի անհրաժեշտությունը, այսպիսի եզրահանգում է արել քաղաքագետ Էրդար Սալամը: Փորձագետն ավելացրել է. «Ռուսաստանի հետ հիանալի մեղրամիսն ավարտվեց, հարկավոր է կատարել ընտրություն. Չինաստան կամ Ռուսաստան»: Այդուհանդերձ, նա այն կարծիքին է, որ այդ երկրներից ցանկա­ցածի հետ գործակցությունը պակաս շահավետ է, քան այլանսն Արևմուտքի հետ:  Սալամն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիան ավելի, քան երբևէ արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի, աջակցության կարիքն ունի:

Դրանով էլ նա բացատրում է Էրդողանի փափուկ ար­ձա­գանքը Ջո բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Բնականաբար, ԱՄՆ-ն իր հերթին կհամարի Ս-400-ի հետ կապված միջադեպը:

Այսպիսով, որոշակի օրինաչափություն է նկատվում: 100 տարին մեկ Թուրքիան սերտ, շարբաթային հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ: Շարբաթը վայելելիս, աջ ու ձախ կողմ է նայում և այն ինչ «плохо лежит», վերցնում ու հեռանում է, առանց շնոր­հակալություն ասելու շարբաթի համար: Հավանաբար, հաջորդ մեձեցումը սպասվում է 100 տարի անց. իսկը տիեզերքում աստղերի «հան­դի­պումների» նման: Սպասվում էր, բայց, կարծես, Հարավային Կովկասում դեռևս «մանր-մունր»  խնդիր­ներ են մնացել, ուստի, հնարավոր է, որ Թուրքիան «ոտքը մի փոքր կախ գցի»:
Իսկ Ռուսաստանում: Այնպես է ստացվել, որ մեղրամսի ավարտի մասին միշտ էլ Թուրքիան է ազդարարում՝ մեկ Արևմուտքին, մեկ Ռուսաստանին Մի փոքր վիրա­վորական է, բայց դե տանելի է:

Աղբյուրը՝ Հրապարակ