Ադրբեջանն անցնում է հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում. Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները

Մանրամասներ

ա

Հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մայիսի 15-ից 141 օրով իր աշխատանքները կդադարացնի Հայաստանի Ատոմակայանը։
Մայիսի 16-ից 20-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 15000 զորքի, 300-ի հասնող տեխնիկայի, ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։
Ավելի վաղ, ադրբեջանական զինված ջոկատները ագրեսիա են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով պետական սահմանը՝ զբաղեցրել են մի շարք ռազմավարական բարձունքներ և դեռևս չեն հեռանում՝ ձգձգելով պրոցեսը «բանակցություններ» պատճառաբանությամբ։

Հայաստանյան որոշ շրջանակներ արդեն սկսել են նշել, թե մեր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել այդ խմբերին, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։
Մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակի օրը։
Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։ 
Մայիսի 28-ին նաև Հայաստանն է նշում իր Առաջին Հանրապետության տոնը, որը տարիներ շարունակ թիրախավորվում էր բազմաթիվ լևոնականների կողմից՝ պատճառաբանվելով, թե այդ օրը անկախացման փաստաթուղթ չի եղել։
Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները․

Ադրբեջանը սկսում է զորավարժությունները, իսկ իր սահմանախախտ խմբերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բարձունքներում՝ «բանակցելու» անվան տակ երկարաձգելով իրենց ներկայությունը։ Մայիսի 19-ին Ադրբեջանը հայտարարում է, որ իր զորամիավորումներից որոշները շրջափակման մեջ են հայտնվել Հայաստանում և զորավարժություններից անցում է կատարում հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․ 

Հայաստանի Հանրապետության գիտակից մասը փորձում է բարձրաձայնել խնդիրը, մի մասը պատրաստվում է պատերազմի, տեղական կառավարման մարմինները իրենց ուսերին են վերցրել տեղում խնդրի կարգավորումը՝ պետական մակարդակով շոշափելի աջակցություն և գործողություններ չտեսնելով։ 

Ներհայաստանյան մթնոլորտը մեղմ ասած անառողջ է։ Իշխանությունները բացարձակ իմպոտենտություն և կրավորականություն են ցուցաբերում։
Ռուսական զորքը պատրաստվում է զարգացումների տարբեր սցենարներին։ 
Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ ուղիղ և ոչ ուղիղ տեքստով հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղապահների կազմը պետք է փոխվի։
Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ուղիղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Հայաստանի իշխանությունները քաղաքական մուտիլովկաներով են զբաղված՝ ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների թեմայով։ 
Երևանում ժամը 14։40 է, օրը շաբաթ։ Երևանի Հանրապետության բնակչությունը վայելում է հանգստյան օրերը սրճարաններում․․․ 
Իսկ այս ընթացքում մի խումբ զոմբիներ և հայտնի ՊՈԱԿ-ի հաստիքային աշխատակիցներ պատրաստվում են այս մտահոգությունների տակ մեկնաբանել՝ lkti sut e, isk ur e dzune?
Բարի գալուստ անիրական, իռացիոնալ Հայաստան․․․»։