Սա բախումներից ամենասարսափելին է. Գազայում սկսված մարտերը տարածվել են Հորդանան գետի Արևմտյան ափի ամբողջ երկայնքով

Մանրամասներ

ա

Իսրայելցիների և պաղեստինցիների միջև Գազայում սկսված բախումները տարածվել են Հորդանան գետի Արևմտյան ափի ամբողջ երկայնքով, ըստ Թերթ.am-ի, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ սա երկու կողմերի միջև վերջին տարիների բախումներից ամենասարսափելին է։

ա

Նշվում է, որ մարտեր են ընթանում իսրայելցի զինվորների և երիտասարդ պաղեստինցիների միջև։
Ներքին բախումներից բացի ցույցեր են տեղի ունեցել նաև Հորդանանի և Լիբանանի սահմաններին՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, ինչպես նաև Լիբանանի կողմից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Լիբանանյան լրատվամիջոցները նշել են, որ բողոքի ակցիների ընթացքում իսրայելական գնդակոծության հետևանքով վնասվել է մեկ մարդ։

Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի թունելները ոչնչացնելու նպատակով իրականացված «մետրո» գործողության մասին և նշել, որ ուրբաթ առավոտյան Գազայի կողմից 220 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

ա

Գազայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ մարտերի սկզբից ի վեր զոհվել է 31 երեխա, իսկ ընդհանուր վիրավորների թիվը 950 է։ Իսրայելի պնդմամբ՝ Գազայում սպանված տասնյակ մարդիկ զինյալներ են եղել։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հրամանով ձերբակալվել է 400 մարդ՝ ներքին անկարգությունները ճնշելու նպատակով։ Մինչ հրեա երիտասարդների գործողությունների ընթացքում թիրախավորվում են պաղեստինցիների տները, գրում է լրատվականը, Իսրայելի ոստիկանությունը հայտնում է՝ անկարգությունների համար մեծ մասամբ պատասխանատու են արաբները։

ա