«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը Հայաստանի հանրությանը հանուն հայրենիքի փրկության համախմբվելու կոչ է անում: Մեր քաղաքական ուժերը բռնել են կործանարար ուղի և զբաղված են փոխադարձ մեղադրանքներով և գզվռտոցով, ինչի արդյունքում կորցրել ենք Արցախի Հանրապետության 75 %–ը, վտանգված է մնացած 25%-ը, կորցրել ենք նաև Հայաստանի մի մասը և խիստ վտանգված է ՀՀ և հայ ժողովրդի գոյությունը: Սա դաս է նրանց համար, ովքեր երեսուն տարի և այսօր էլ պնդում են, թե կարելի է տալ մի քիչ՝ մնացածը պահելու համար: Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն լուծել մեր հարցերը:
Մեզ համար առավել կործանարար է այն մտայնությունը, որ Թուրքիայի հետ սերտ համագործակցող Ռուսաստանը, որը բազմիցս հայտարարել է, որ թուրքերը իրենց համար խիստ կարևոր են, կարող է երաշխավորը լինել հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության:
Մենք չունենք սեփական միաբանությունից բացի ուրիշ երաշխավոր: Մեր քազաքական ուժերը սեփական և կուսակցական շահերի համար բազմություններ են հանում փողոց, բայց ոչ մեկը չդատապարտեց նոյեմբերի 9-ի կեղտոտ փաստաթուղթը, չմեղադրեց դրա հեղինակներին, չճանաչեց Արցախի անկախությունը, ինչի պատճառով վտանգված է Հայաստանի անկախությունը:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել հայրենիքի փրկության շուրջ, ոտքի հանել ժողովրդին, կազմաքանդ անել Պուտին-Էրդողան համաձայնությունները:
ԱԺ-ն և քաղաքական բոլոր ուժերը այս պահին պարտավոր են ոչ ասել նոյեմբերի 9-ի կեղտոտ թղթին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը 1994թ-ի սահմաններով և դատապարտել այն բոլոր ուժերի քայլերը, որոնք հանգեցրել են այս վիճակին, դիմել ՄԱԿ-ին, Մինսկի խմբի համանախագահ երկրներին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, պատերազմի հրձիգներին պատժելու և Արցախի անկախությունը ճանաչելու համար:
Հանուն Հադրութի ՀԿ
Վերադարձ Դիզակ ՀԿ
0Comments