Փաշինյանը լինի, թե Քոչարյանը՝ Ադրբեջանի համար կարևոր չէ․ հիմա իրենք կանաչ լույս ունեն Ռուսաստանից

Մանրամասներ

1

Այդպիսի սադրանքներ Ադրբեջանի կողմից տեղի են ունենալու մինչև ընտրությունները, որպեսզի դժվար վիճակի մեջ դնեն Հայաստանի այսօրվա իշխանություններին և գլխավորապես Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուժ տան ընդդիմադիր ուժերին, գլխավորապես Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի անկայուն մթնոլորտ ստեղծվի Հայաստանում և կայուն վիճակ ստեղծվի, եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ:

Այսինքն ռուսները երկու շահ ունեն. մի կողմից օգնել Քոչարյանին՝ տկարացնելով Նիկոլ Փաշինյանին, և այդ դեպքում կունենան իրենց ուզած թեկնածուն Հայաստանի գլխին, կամ շարունակել Փաշինյանի հետ ու հանգիստ ձևով նոյեմբերի 9-ի պայմանագիրն իրագործել:

Այս երկու ծրագրերի մեջ Մոսկվան հանգիստ է: Սա ռուսական խաղ է: Իսկ Հայաստանի խաղը հետևյալն է. Փաշինյանը պետք է լուրջ համարի այդ սադրանքը՝ ցույց տալու համար, որ ինքը «ազգային» վարչապետ է, «ազգային» ղեկավար է և պատրաստ է պաշտպանել Հայաստանի սահմանները: Քոչարյանը ճիշտ հակառակը, պետք է ցույց տա, որ Փաշինյանը բերել է անկայունություն ու տկարություն, իսկ Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի տկարությունը:

Ադրբեջանի խաղը հետևյալն է. լինի Փաշինյանը, թե Քոչարյանը, իրենց համար կարևոր չէ, որովհետև հիմա իրենք զորավոր ուղղակի կապեր ունեն Ռուսաստանի հետ և Թուրքիայի հետ: Ադրբեջանցիներն, օգտագործելով ընտրապայքարի անկայուն վիճակը, ցանկանում են ավելի հեռուն գնալ: Նրանք կանաչ լույս ունեն Ռուսաստանից: Մյուս կողմից ադրբեջանցիներն առաջ են գնում բոլոր կողմերին ցույց տալու համար, որ Ադրբեջանը զորավոր պետություն է, և որ Թուրքիան անպայման պաշտպանելու է Ադրբեջանին:

Թուրքիայի խաղը հետևյալն է. հետևել  իրադարձություններին, պաշտպանել Ադրբեջանին, բայց մյուս կողմից «լավ աշակերտ» լինել ամերիկացիների առջև:

Արևմուտքի, գլխավորապես ԱՄՆ-ի խաղը հետևյալն է. հետևել դեպքերին և իմանալով, որ ռուսները փորձում են թե տկարացնել Փաշինյանին, թե ուժ տալ Քոչարյանին, չմտնել այդպիսի կեղտոտ խաղի մեջ, բայց պետք է օգնել Փաշինյանին: Եվ եթե Արևմուտքը ավելի հստակ ձևով, հայտարարություններով օգնի Փաշինյանին, ընդդիմադիր ուժերը կսկսեն հայտարարել, թե Փաշինյանը արևմտամետ է, Արևմուտքի մարդն է: Բայց ես չեմ կարծում, թե Բայդենը որևէ հայտարարություն անի այս առնչությամբ: Եթե Ամերիկայի կողմից լինի հայտարարություն, ապա դա կլինի կամ պետքարտուղարության կողմից, կամ ԱՄՆ դեսպանի կողմից, ոչ ավելին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․