Նիհարում ենք հաճույքով

Ավելի հեշտ է, քան թվում է. նիհարելու 4 գլխավոր սկզբունք

1

Այսօր շատերն են երազում նիհարելու մասին, բայց քչերը գիտեն, որ դա դիետայի միջոցով անելն այնքան էլ լավ գաղափար չէ: Կան մի քանի սկզբունքներ, որոնց հետեւելով կարելի է առանց մեծ ջանքերի ազատվել ավելորդ քաշից:

2

 

3

Կերեք հաճախակի եւ քիչ-քիչ

Այս խորհուրդը հավանաբար արդեն լսել եք եւ ոչ մեկ անգամ: Բայց արդյոք հետեւո՞ւմ եք դրան:

Եթե դուք սահմանված ժամին սնունդ չեք ընդունում, օրգանիզմը տեղափոխում եք «քաղցի ռեժիմ», որի դեպքում այն յուրաքանչյուր ավելորդ կալորիան պաշարելու համար ճարպի է փոխարկում: Այս ընթացքում նյութափոխանակությունը դանդաղում է, որպեսզի ավելորդ էներգիա չծախսի՝ հանկարծ դեռեւս երկար սնունդ չի ստացվի:

Մետաբոլիզմի կայուն արագություն պահպանելու համար պարբերաբար սնվեք՝ օրական մի քանի անգամ կերեք եւ քիչ-քիչ:

34

Ավելի շատ բջջանյութ կերեք

Նյութափոխանակության եւ մարսողության բարելավման համար նաեւ խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ավելի շատ բջջանյութ ավելացնել: Այն, ի թիվս այլոց, ապահովում է կուշտ լինելու երկարատեւ զգացումը, կանխում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը եւ օգնում նիհարելուն:

Բջջանյութ է պարունակվում թեփի, հատիկավոր մթերքների, մրգերի, բանջարեղենի, կանաչեղենի եւ հատապտուղների մեջ:

 

5

Ավելի շատ սպիտակուցներ կերեք

Ցանկալի է սպիտակուցներ ստանալ սննդի յուրաքանչյուր ընդունման հետ՝ ապահովելու համար մկանային զանգվածի զարգացումը, մետաբոլիզմի եւ ճարպերի այրման արագացումը: Սպիտակուցի լավ աղբյուր են ձկան յուղը, ձուն, ինչպես նաեւ ոչ յուղոտ թռչնամիսը:

 

7

Առողջ ճարպեր ընտրեք

Շատերին թվում է, թե ավելորդ ճարպից ազատվելու համար պետք է հրաժարվենք յուղոտ մթերքների գործածումից: Սա, սակայն, ընդամենը մոլորություն է, քանի որ մեր սննդակարգում պետք է լինեն սննդարար նյութերի բոլոր տարատեսակները, այդ թվում նաեւ ճարպերը: Ավելի լավ է նախապատվություն տալ առողջ, օգտակար ճարպերին, որոնք պարունակվում են յուղոտ ձկան, ընկուզեղենի, ձիթապտղի յուղի, ավոկադոյի եւ մի շարք այլ մթերքների մեջ:

8