ԿԱՐԵՎՈՐ․ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել․ Պեսկով

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինից չի խնդրել Հայաստանում ընդլայնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ կապված Սյունիքի տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հետ։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել։ Նա ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին իրավիճակի կապակցությամբ», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ Պուտինը նույնպես կիսում է այդ մտահոգությունը։