Սերժ Սարգսյանն արգելել է անդամավճար գանձել շախմատիստներից

Մանրամասներ

ա

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ այլ կազմակերպություններին այսուհետ արգելվում է անդամվճար գանձել շախմատիստներից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կանոնադրության 1.3, 2.1.2, 2.2.3 և 8.16 կետերով, արգելել այլ կազմակերպություններին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանում ընդգրկված մրցաշարերում (ներառյալ այդ մրցաշարերի ընտրական փուլերը) մասնակիցներից անդամավճարներ գանձել: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասված է հաղորդագրության մեջ: