VIDEO. Ավանակի «երևանյան ճամփորդությունը»` տիրոջ բերման ենթարկվելուց հետո. AntiFake.am

Մանրամասներ

ա

Երեկ Ազգային ժողովի դիմաց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղազարյանը իր հետ ավանակ էր բերել և ուզում էր Նիկոլ Փաշինյանին տանել հայրենի Իջևան: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին, էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտեցնում են: Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն, իսկ ավանակն էլ մենակ մնաց Ազգային ժողովի մոտ: Հարցին՝ ինչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Ազգային ժողո՞վ՝ ոչ, համապատասխան վայր։

Որոշ ժամանակ անց ոստիկանների կողմից կանչված անհայտ անձը բռնեց ավանակի շղթայից, ու երկուսով շուրջ «40 րոպե» քայլեցին Երևանի փողոցներով: AntiFake.am-ի թղթակցի հետ զրույցում այդ անձը չէր կողմնորոշվում, թե ուր տանի էշին.  քաղաքապետարա՞ն, կենդանաբանական այգի՞, թե՞ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածք: Նրանց ուղեկցում էին ոստիկանության երկու աշխատակից՝ վերջինիս պնդմամբ՝ իր և ավանակի անվտանգությունը ապահովելու համար: Ավանակին ամբողջ քաղաքի կենտրոնով պտտելուց հետո «բերման ենթարկեցին» Մամիկոնյանի արձանի հարակից տարածք:

AntiFake.am-ը հետևել է անհայտ անձի ու ավանակի՝ «երևանյան ճամփորդությանը»: