Առաջին կադրը՝ Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմից. Լեոնարդո դի Կապրիոն լուսանկար է հրապարակել

Մանրամասներ

ա

Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում հրապարակել է Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» նոր ֆիլմի առաջին կադրը, որում նրան բաժին է ընկել գլխավոր դերերից մեկը։

ա

«Ծաղկավոր լուսնի սպանսողները» ֆիլմի գործողությունները զարգանում են Օկլահոմա նահանգում 1920-ական թվականներին։ Սյուժեի հիմքում նավթի հանքատեղի պատճառով օսեյջի ցեղի ներկայացուցիչների սպանության հետաքննությունն է։ Ժապավենի համար հիմք է դարձել ամերիկացի գրող Դեւիդ Գրանի գիրքը։ Այն ադապտացրել է սցենարիստ Էրիկ Ռոտը, որն աշխատել է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» եւ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի վրա։

Բացի դի Կապրիոյից՝ ժապավենում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Լիլի Գլադսթոունը եւ Ջեսի Փլեմոնսը։ Ֆիլմի արտադրությունը ֆինանսավորում է նաեւ «Apple» ընկերությունը, դիստրիբյուտորը «Paramount Pictures»-ն է։

ա

Ավելի վաղ Լեոնարդո դի Կապրիոն գնել էր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ֆիլմի ռեմեյքի նկարահանման իրավունքները։ Նա ֆիլմում կարող է խաղալ Մադս Միքքելսենի դերը։

Աղբյուրը՝ news.am