Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա կարող է կալանք դրվել. ԻՐԱՎԻՃԱԿ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Տեղեկացնում եմ, որ Վահագն Վերմիշյանի հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:

Այս գործով ներկայացրել ենք հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել ենք կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա:

Միջնորդությունը պատճառաբանված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ից չի լինելու վարչապետ և իրեն բնորոշ ոճով խուսափելու է հնարավոր դատական ակտով բռնագանձվելիք գումարը վճարելուց:

Միաժամանակ հայտնում եմ, որ ստացվելիք ամբողջ գումարը (3.000.000 ՀՀ դրամ) ուղղվելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերով կալանավորման տակ գտնվող Վահագն Վերմիշյանի  խափանման միջոցը փոփոխելու և գրավի կիրառման դեպքում գրավի գումարը վճարելուն:

Վահագն Վերմիշյանի փաստաբան Անի Մուրադյան