Ո՞վ էր էշին Ազգային Ժողովի մոտ բերել. Նոր մանրամասներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Պարզվել է այն մարդու ինքնությունը, որը երեկ՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովի դարպասների մոտ ավանակ էր բերել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սեւադա Ղուկասյանն է։ Ավանակին էլ գյուղում անվանում են «Զազո»։

Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ս. Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ եւ նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Վերջինս բաց է թողնվել, իսկ ավանակին էլ, մինչեւ նրան հանձնելը, տեղափոխել էին Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։