Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի. Լավրովը Բաքվում խոսել է գերիների, զոհերի մարմինների վերադարձի մասին

Մանրամասներ

ա

Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն:
Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է minval.az-ը:

Լավրովի խոսքով` մարդասիրական հարցերը ներառում են ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը, ինչպես նաև գերիների ու  զոհերի մարմինների վերադարձը:

«Առաջին քայլերն արդեն ձեռնարկվել են: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»,- ասել է Լավրովը` հավելելով, որ այս քայլը քննարկվել է Երևանում:

«Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այս հարցը պետք է լուծել: Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հուսով ենք, որ այս հարցը կարագանա և լիովին կլուծվի», - ասել է Լավրովը: