Թող իրենց գործով զբաղվեն. Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը. Ալիևը Ֆրանսիային և Կանադային խորհուրդ է տվել չխառնվել Ադրբեջանի գործերին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին:

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Վերջերս ինձ տեղեկացրել են, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Ո՞վ է իրեն համարում Կանադան:

Գուցե դա գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով:

Մենք բազմիցս ֆրանսիական կողմին առարկություններ ենք հայտնել մեր ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Թող իրենք իրենց գործով զբաղվեն»,-հայտարարել է Ալիևը: