Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի

Բելլա Լալայան․ Մանրամասներ

Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:

Լալայանի հաղորդմամբ՝ հրապարակված տեսանյութն արվել է Ստեփանակերտի արվարձանում՝ «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում:

Ըստ նրա՝ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը: