Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարի ճանապարհ մաղթեց Արթուր Վանեցյանին. VIDEO

Մանրամասներ

ա

Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ ժամանակին ինքն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համագործակցում էին կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ հիմա Վանեցյանը նախկիների հետ մասնակցում է ընտրություններին:

«Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել եմ միայն մասնագիտական գործունեության դաշտում: Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսեւորումները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ ես գործ չունեմ»,-ասաց նա: