Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան. VIDEO, ՖՈՏՈ

Իրավիճակ

ա

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ոստիկանական գործողությունը թմրավաճառների բանդայի դեմ հանգեցրել է փոխհրաձգության և պայթյունների: Մետրոյի գծերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է «ինտենսիվ հրաձգության պատճառով»:

ա

Ժակարեզինյուն՝ քաղաքի ամենախիտ բնակեցված մունիցիպալիտետներից մեկը, որտեղ կա շուրջ 40 հազար բնակիչ, գտնվում է «Կոմանդո Վերմելիո»-ի («Կարմիր թիմ») ազդեցության ներքո, որը Բրազիլիայի գլխավոր հանցավոր խմբավորումներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է 23 մարդ:

ա

Վնասվածքներ է ստացել մետրոյի երկու ուղևոր, որն ընթանում Էր հատուկ գործողության անցկացման շրջանով: