Խորհրդարան անցնելու շեմը կնվազի. Մակունցը ներկայացրել է ԸՕ փոփոխությունները

Մանրամասներ

ա

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ներկայացրել է ԸՕ-ում կատարված մի քանի առանցքային փոփոխություններ:

Մասնավորապես, նախագծով կուսակցությունների՝ խորհրդարան անցնելու շեմը 5-ից դարձել է 4 տոկոս, մինչև երեք կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս, 4-ից ավելի կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 10 տոկոս:

«Պատճառն այն է, որ այսպիսով խրախուսվում է կուսակցությունների կայացումը և կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին»,- պարզաբանել է Մակունցը:

Հաջորդ փոփոխությունը՝ հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում. ըստ Մակունցի՝ ֆինանսական ծախերը կինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, և այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:

Երրորդը՝ նախընտրական բանավեճերի ամրագրում. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նախագծով ամրագրվում է՝ թեկնածուների միջև բանավեճը Հանրային հեռուստաընկերությամբ դառնում է պարտադիր:

Եվ չորրորդ՝ կուսակցությունների համար ընտրագրավի նվազեցում. եթե կուսակցությունների համար ընտրագրավը գործող օրենսգրքով 10 մլն դրամ է, փոփոխության արդյունքում կդառնա 7.5 մլն դրամ: