Անբարոյական է նման սուտ հորինողը

Չկա նման բան․ Գլխավոր դատախազ

1

Անբարոյական է նման սուտ հորինողը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի դատախազի եւ քննչականի պետի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրին։

«Չկա նման բան, անբարոյական է նման սուտ հորինողը»,- կարճ պատասխանեց Արթուր Դավթյանը:

Նշենք՝ armlur.am-ը գրել է, որ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանը  խոսակցություն է ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դրանից հետո Արթուր Դավթյանը բարձրացրել է Գեղարքունիքի մարզի քննչականի պետի եւ  դատախազի տեղափոխության հարցը: