Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Փաշինյանին

Մանրամասներ

1

Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ երբեք չի զարմացրել, որովհետև ես նրան շատ վաղուց եմ ճանաչում, բայց պետք է ասեմ, որ սա ինձ համար անակնկալ էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահի հետ միանալու առաջարկի մասին:

Ինքը չի կարող հանդուրժել այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտասարդ թիմն այս իրավիճակից կարող է դուրս գալ պատվով ու հունիսի 20-ին ներկայանալ ժողովրդի դատին, ունենալ այնպիսի արդյունք, որը իր համար սարսափելի կլինի: Ինքը բոլորին է նախանձում՝ խելոք լինելով հանդերձ։