Էստոնիայում կմեկնարկի Swift Response զորավարժությունները, որոնք հանդիսանում են Եվրոպայում Միացյալ Նահանգների կողմից վերջին քառորդ դարի ընթացքում անցկացվելիք ամենախոշորը համարվող Defender Europe զորավարժությունների նախերգանքը։ Այս մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանական ուժերի մամուլի ծառայությունը։
Նախօրեին երեկոյան իրականացվել են կրակային վարժություններ MLRS հարվածային կրակի համակարգերից։ Վաղը նախատեսված է դեսանտային ուժերի վարժանքները Նումսի բնակավայրի օդանավակայանում։ Ամսի ութին արդեն հիմնական զորակազմը Նորմսիից կվերադառնա կենտրոնական զորակայան։ Զորավարժությունները կավարտվեն ամսի 14-ին։ Կմասնակցի ընդհանուր առմամբ 2,5 հազար զինվորական, 20 ինքնաթիռ եւ 25 ուղղաթիռ։
0Comments