Հիմնավորեք, տեսնենք՝ դավաճանն ով է. Հո դավաճան ասելով չի՞. Նիկոլ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ

ա

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրախանյանի դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեղադրանք է հնչեցրել, որ գործող իշխանությունը իրարամերժ հայտարարություններով, ձևակերպումներով և դիրքորոշումներով տապալել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

Նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը 2016 նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հետևյալը՝ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ոչ, պետք է տաք ավելին։

« Կարծում եմ, որ ավելի շատ հարցեր հնչեն բովանդակային դեպի իշխանության և այդ մեղադրանքները հիմնավորվեն և տեսնենք՝ դավաճանը ո՞վ է: Սերժ Սարգսյանը պատրաստ էր  7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր ոչ, պետք է տաք ավելին:
Ադրբեջանը ամեն անգամ առաջ էր քաշում նոր պայմաններ և ես պնդում եմ դա: Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին, կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանը էլի ասում էր՝ ոչ: Սերժ Սարգսյանը օգտագործում էր բնակիչ եզրույթը արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին։ Ինձ զարմացրեց, որ հանրապետականները արձագանքեցին և ասացին՝ խորհրդային միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները, այսինքն ֆիքսեցինք սա, որ ԽՍՀՄ-ի  մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40.000 ադրբեջանցի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց՝ արդյո՞ք  այն բանակցային թղթում, որ իրենք պատրաստվում էին իրենց ասելով ստորագրել, ձևակերպվա՞ծ էր, թե որտեղ է լինելու հանրաքվեն, ո՛չ ձևակերպված չէր:

«Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։