Էդմոն Մարուքյանն ասել է Օնիկ Գասպարյանի մեծ պլանների մասին. VIDEO

Մանրամասներ

ա

Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել: Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չէ պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Ապրիլյանից հետո ոչ մինչև հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո մեր պետությունը, պետական համակարգը չի պատրաստվել:

Մարուքյանը հայտնել է, թե ինքը գիտի, որ օրինակ Օնիկ Գասպարյանի մասով մեծ պլաններ են եղել և ներկայացվել է, թե ինչ պետք է արվի, սակայն նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, իսկ մեկ ամսվա մեջ հնարավոր չէր շտկել և պետությունը պատրաստել պատերազմի, հետևաբար դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի պատերազմ չսկսվեր:

Պատգամավորի խոսքերով, տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական պրոպագանդան եղել է հետևյալը, որ թշնամին հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է: Մեզ թմբիրի մեջ են պահել, ասել է Մարուքյանը։