Սիրիայի ՀՕՊ-ը կասեցրել է Իսրայելական հրթիռների գրոհը Լաթաքիայի վրա

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածներից մեկի արդյունքում սպանվել է մի խաղաղ բնակիչ եւ վեցը վիրավորվել են

1

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են խոցել, որոնք գրոհում էին Լաթաքիայի վրա: Այդ մասին մայիսի 5-ին հաղորդել է սիրիական բանակը:

«ՀՕՊ-ի մեր միջոցները կալանել են ագրեսորների հրթիռները եւ խոցել դրանցից մի քանիսը»,-ասվում է  հայտարարության մեջ, որից մեջբերում են անում տեղական ԶԼՄ-ները: Ճշտվում է, որ օդային հարվածները գիշերվա ժամը 2-ից շատ չանցած հասցվել են Լաթաքիայի հարավարեւմտյան ափի երկայնքով ընկած մի քանի շրջանների:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածներից մեկի արդյունքում սպանվել է մի խաղաղ բնակիչ եւ վեցը վիրավորվել են:

Ավելի վաղ Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ՀՕՊ-ի սիրիական միջոցները Լաթաքիայի եւ Տարտուսի նկատմամբ ակտիվացել են՝ ի պատասխան մայիսի 4-ի երեկոյան ենթադրվող իսրայելական ավիահարվածների:

Մի շարք պայթյուններ են լսվել սիրիական Լաթաքիա քաղաքից ոչ հեռու՝ Միջերկրական ծովի ափին: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածներն ուղղվել են պլաստիկե ապրանքների քաղաքացիական պահեստի վրա: Միջադեպի վայրից ստացված նախնական հաղորդագրությունները եւ տեսագրությունները ցույց են տվել, որ այդ շրջանում խոշոր հրդեհ է բռնկել:

Բացի այդ, սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ՀՕՊ-ի միջոցներն աշխատել են Լաթաքիայի նահանգի ալ Խաֆֆա եւ Խամա նահանգի Միսիաֆ բնակավայրերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: