Այսօր ստացա բարեկամ Չինաստանի տրամադրած պատվաստանյութի առաջին չափաբաժինը

Մանրամասներ

1

Նախօրեին Ազգային Ժողովի նիստի ժամանակ չինական պատվաստանյութի մասին խոսելիս, որը մեզ նվիրել է Չինաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ ղեկավարությունը՝ Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, այդ փաստը վերածել էին հումորի եւ նրանց լայնաժպիտ լուսանկարները տարածվել էին համացանցով։

Այսօր Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով եւ իր էջում այդ մասին գրառում արել։

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար):

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից; 
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար;

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00; 
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,-գրել է Նազարյանը։