Գեներալ Մուրադովի գլխավորությամբ Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան

Մանրամասներ

ա

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է  կատարել  ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել  3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության  եւ  Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։