ԱԺ-ն գումարել է հերթական քառօրյան. Օրակարգում ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցն է. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

ա

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 32 հարց:

Դրանց շարքում են, մասնավորապես, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց եւ այլ հարցեր: