Օռլանդո Բլումը զարդարել է GQ México ամսագրի շապիկը․ ՖՈՏՈ․ VIDEO

Բլումն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 90-ականների վերջին

Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումը զարդարել է GQ México ամսագրի շապիկը։

Ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի լուսանկարիչ Ալեքսեյ Լյուբոմիրսկին է՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողության և նշանադրության լուսանկարներից շատերի հեղինակը։

Բլումը ներկայացել է մի քանի նորաձև հագուստներով։ Ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է, որ մանկուց երազել է դերասանական կարիերայի մասին։

«Գիտեք՝ մեծ դերասաններ Փոլ Նյումանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Դենիել Դեյ Լյուիսի, Դե Նիրոյի և Բրանդոյի շնորհիվ ծանոթացա մի քանի բավականին հրաշալի ֆիլմերի հետ»,- ասել է դերասանը՝ խոստովանելով, որ 9 տարեկան էր, երբ այդ դերասնների ֆիլմերը ոգեշնչել են իրեն դերասան դառնալ։

Բլումն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 90-ականների վերջին․ դերասանին փառք է բերել «Մատանիների տիրակալ»-ը ֆիլմում էլֆերի արքայազն Լեգոլասի դերը։