Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը նշանակում է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

Մանրամասներ

ա

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքին։

«Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը առաջին հերթին նշանակում է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Այո, պարտված պատերազմի ավարտից հետո նրա ասածները պետական գաղտնիք համարելը մեղմ ասած ծիծաղելի է։

Սակայն ամենակարևորն այն է, որ եթե ընդունում եք ասածների իրական լինելը, ապա նախևառաջ մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենար ձեր ինքնահռչակ գերագույն-գլխավոր ժամանակավոր պաշտոնակատարը ու շատ ավելի ծանր հոդվածներով»,– գրել է նա։