AstraZeneca-ով պատվաստումից հետո առաջացած թրոմբոզի հետևանքով զինվորական է մահացել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իսպանացի զինծառայողը մահացել է AstraZeneca ընկերության պատվաստանյութը ստանալուց հետո առաջացած թրոմբոզի հետևանքով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս լուրը հաստատել է երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը:

«Բժշկական հաշվետվության մեջ, որը փոխանցվել է մեզ, թվում է, թե որևէ կասկած չկա, որ դա եղել է պատվաստանյութի կիրառման հետևանքով»,- ասել է նախարարը լրագրողներին:

Նշվում է, որ նախարարն այցելել է 66-րդ հետևակային գունդ, որտեղ ծառայել է պատվաստումից հետո մահացած Ֆրանսիսկո Պերեսը, ինչպես նաև հանդիպում է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 35-ամյա զինվորականը մահացել է ապրիլի 24-ին պատվաստումից հետո առաջացած բարդացումների հետևանքով: Մահվան պատճառ է դարձել ուղեղի արյունազեղումը: