Հայաստանի Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել. Փաշինյան

Մանրամասներ

ա

Ադրբեջանին եւ Իրանին սահմանակից ՀՀ Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել: Այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Դա, նրա խոսքով, լրացուցիչ երաշխիք է ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ ամբողջ Հայաստանի անվտանգության ապահովման համար: Փաշինյանը չհստակեցրեց, թե որ միջազգային համաձայնագրի հիման վրա է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայի գործառույթների ընդլայնումը: