Քլոե Քարդաշյանը և Քրիս Ջենները կողք-կողքի շքեղ առանձնատներ են կառուցում․ ՖՈՏՈ

Առանձնատները գտնվում են Կալիֆոռնիայի Հիդեն Հիլզ շքեղ թաղամասում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղեր Քլոե Քարդաշյանը և մայրը`Քրիս Ջենները, իրարից մի քանի մետր հեռավորության վրա շքեղ առանձնատներ են կառուցում, հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ հեռուստաաստղերի առանձնատները գտնվում են Կալիֆոռնիայի Հիդեն Հիլզ շքեղ թաղամասում, իսկ լուսանկարներից կարելի է ենթադրել՝ շինարարությունը գրեթե ավարտված է, բայց տարածքը կանաչապատման կարիք ունի և տեղանքում աշխատում են բազմաթիվ բանվորներ։

Հայտնի չէ՝ առանձնատներից որն է պատկանում Քրիս Ջեններին և որը՝ նրա դստերը, սակայն Variety-ի հաղորդմամբ՝ առանձնատներից մեկն ունի 8 ննջասենյակ, 8 ավտոտնակ, կինոթատրոն, մարզասրահ, լողավազան և այլն։