Ես չեմ ասելու այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ. Նիկոլ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ

ա

Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այսօր կորոնավարակի դեմ ո՞ր պատվաստանյութով է պատվաստվել:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ինքը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ: Կարող եմ ասել, որ փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V-ով», և հույս ունեմ ԱԺ նախագահությունից, որ որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք:

Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մեր Առողջապահության նախարարությունը, մեր համաճարակաբանների կանխարգելման համապատասխան մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ, այդ դիսկուրսից դուրս գալ, բոլոր այդ պատվաստանյութերը լավ պատվաստանյութեր են»,- ասաց Փաշինյանը: