Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտում են զորքերի դուրսբերումը սահմանից

Իրավիճակ

ա

Բիշքեկն ու Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զինվորական ստորաբաժանումները հետ կանչելու գործընթացը: Այս մասին երկուշաբթի հայտնել են Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից:

«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի եւ միջոցների դուրսբերումը պետական սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սահմանային գերատեսչության տվյալներով՝ համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որում ընդգրկված են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչներ, շարունակում է ստուգել այն տարածքը, որի վրա նախկինում տեղակայված էին զինվորական ստորաբաժանումները եւ ռազմական տեխնիկան: Սահմանին եւ դրան հարող տարածքներում իրավիճակը ներկայումս «կայուն» է, անցած գիշերվա ընթացքում «միջադեպեր եւ կրակոցներ չեն գրանցվել»: